Սահմանադրության 108-րդ և Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն, ԱԺ պատգամավորների 1/4-ը դիմել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ արդարադատության կայացմանը խոչընդոտելու արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով Քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով։ Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 13-ի կեսօրին ԱԺ նիստի անմիջապես ավարտից հետո պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվում է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որտեղ էլ որոշում է կայացվելու հանձնաժողովը ստեղծելու մասին։
Նշենք, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ ԱԺ Քննիչ հանձնաժողովն ստեղծվում է իրավունքի ուժով, իսկ հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է ԱԺ որոշմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը