28 08 2018

ՌԴ-ում կանցկացվեն Բրեժնևի ժամանակներից ի վեր ամենախոշոր զորավարժությունները

ՌԴ-ում կանցկացվեն Բրեժնևի ժամանակներից ի վեր ամենախոշոր զորավարժությունները

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է Լեոնիդ Բրեժնևի ժամանակներից ի վեր ամենախոշոր զորավարժությունների անցկացման մասին։ Զորավարժություններին կմասնակցի մոտ 300.000 զինծառայող և մոտ 36.000 միավոր տեխնիկա։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն։

«Դրանք ինչ-որ առումով կրկնում են «Արևմուտք-81»-ը, բայց ավելի մասշտաբային են»,- նշել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ «Արևելք-2018» վարժանքները կանցկացվեն սեպտեմբերի 11-15-ը Կենտրոնական և Արևելյան ռազմական շրջանների գրեթե բոլոր պոլիգոններում։ 

«Արևմուտք-81» վարժանքներն անցկացվել են 1981 թվականի սեպտեմբերի 4-12-ը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ