25 08 2018

Վրաստանի վարչապետը կայցելի Ադրբեջան

Վրաստանի վարչապետը կայցելի Ադրբեջան

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն օգոստոսի 30-ին կայցելի Ադրբեջան: Այդ մասին հայտնում է Sputnik.az-ը՝ վկայակոչելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայությանը։

Ինչպես հաղորդվում է Վրաստանի վարչապետը մի շարք հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնյաների հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը, աշխարհում և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, լայնածավալ էներգետիկ և ենթակառուցվածքային նախագծերի զարգացմանն առնչվող հարցեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ