ՀՀ կառավարության որոշմամբ՝ կստեղծվի աշխատանքային խումբ «ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատակազմ» հիմնարկի գործունեությունը դադարեցնելու գործընթացը կազմակերպելու նպատակով, այնուհետև կսկսվի այն հաշվառումից հանելու գործընթացը:
2018 թվականի մայիսի 1-ից օրենքի ուժով դադարեցվել է նախարարության գործունեությունը, սակայն մինչ օրս իրականացված չեն նախարարության հաշվեկշռում մնացած գույքի, դեբիտորոկան և կրեդիտորական պարտքերի փոխանցման, Արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում այն հաշվառումից հանելու գործընթացը:
Հիշեցնենք, որ կարճ ժամանակ գործած այս նախարարության միակ ղեկավարը եղել է Վաչե Գաբրիելյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը