07 08 2018

Հայաստանում իրավիճակն անդրադառնում է ԼՂ հակամարտության կարգավորման վրա. Կազիմիրով

Հայաստանում իրավիճակն անդրադառնում է ԼՂ հակամարտության կարգավորման վրա. Կազիմիրով

1992-1996թթ. ԼՂ հակամարտության կարգավորման հարցով ՌԴ նախագահի նախկին լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը «Независимая газета»-ում «Ապրել անցյալո՞վ, թե՞ ապագայով» խորագրով հոդված է հրապարակել, որում նշում է, որ հայաստանյան ներքաղաքական իրավիճակն ազդում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա:

Վլադիմիր Կազիմիրովը գրում է՝ պատահական չէ, որ Ադրբեջանը, օգտվելով Հայաստանում ստեղծված բարդ իրավիճակից, փորձում է Երևանին մեղադրել բանակցությունների տապալման և հետաձգման մեջ:

«Ոչ միայն ներքին իրավիճակը, այլև բանակցային գործընթացը պահանջում է երկրում բոլոր առանցքային ուժերի ջանքերի միացում: Ճիշտ չէ դրսից ինչ-որ բան առաջարկելը, առավել ևս, թվում է, թե, միամիտ բան, բայց չի՞ հասունացել արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի անհապաղ հանդիպման անհրաժեշտությունը՝ թեկուզ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով միասնական մոտեցում մշակելու նպատակով: Վստահ եմ՝ նրանցից ոչ մեկին թարգմանիչ չի պահանջվի, եթե խոսեն ապագայի լեզվով, ոչ թե անցյալի, և մտածեն այն նույն ԼՂ ճակատագրի մասին, որի պատճառով մեկ երրորդ դար առաջ հակամարտություն ծագեց, այլ ոչ թե իրենց դիրքորոշումների»,- նշում է Կազիմիրովը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ