02 08 2018

ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է

ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ քաղաքական խորհրդի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կգլխավորի ԲՀԿ Երևանի ավագանու նախընտրական ցուցակը։

Այս մասին հայտնում է ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը:

Ցուցակի երկրորդ տեղում է Պետրոս Ղազարյանը, երրորդում՝ Արման Աբովյանը:

Նշենք, որ քաղաքապետի իր թեկնածուին առաջադրել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ