21 07 2018

Սերժ Սարգսյանը հույս ունի 20-30 տոկոս ունենալ ԱԺ-ում. «Հրապարակ»

Սերժ Սարգսյանը հույս ունի 20-30 տոկոս ունենալ ԱԺ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում ապագա քայլերի առնչությամբ լուրջ տարաձայնություններ կան։ Սերժ Սարգսյանը լռում է: Մեզ ասացին․ «Նա մտածում է դեռ համբերել, չսրել վիճակը, իր շրջապատը, այդ թվում ՀՀԿ-ականներին չդնել ավելորդ հարվածի տակ»։ Մինչև ե՞րբ․«Կարծում եմ՝ մինչև աշուն, փորձելու ենք կուսակցությունում բարեփոխումներ իրականացնել․ չնայած արտահոսքին, դեռ բավականին մեծ կորիզ կա․ ԱՄԿ-ականներս՝ բոլորս ոտքի վրա ենք, քիչ չեն սևեռված արևմտականները, նաև՝ ռուսական գերակայությունն ընդունողներ կան։ Վեճ կա, փորձելու ենք գտնել ոսկե միջինը»։ 

Ադենաուերի հիմնադրամի ներկայացուցիչների հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ ի՞նչ է նշանակում՝ կարո՞ղ է ՀՀԿ-ն շեղվի դեպի արևմտյան վեկտոր․ «ՀՀԿ-ն առաջին հերթին ԱՄԿ-ն է․ ինչ արվի՝ այդ ակունքում է արվելու։ Բարեփոխումները խիստ անհրաժեշտ էին ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանն այսօր շատ ավելի թեքվել է դեպ արևմտյան դաշտ, այլ որ՝ կյանքն ապացուցեց ՀՀԿ-ն դարձել էր ամորֆ, ոչ դինամիկ մի կառույց՝ իր բոլոր «այիբներով» հանդերձ, ընտրություններն էլ (խորհրդարանական) սարերի հետևում չեն, իսկ մենք նպատակ ունենք ապագա պառլամենտում լուրջ ներկայացվածություն ունենալ»։

Կարծում եք՝ կմտնե՞ք պառլամենտ․«Անշուշտ ունենալու ենք պառլամենտում ներկայացվածություն, ինչպես Սերժ Սարգսյանն է ասում․ թող չլինի 40, թող լինի 20-30 տոկոս»։ Հույսներդ օրվա իշխանությունների սխալների, բացթողումներր վրա՞ է։ «Երբե՝ք․ հույսներս մեր արմատների, մեր բարեփոխվելու վրա է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ