«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները լուրջ խնդրի առաջ են կանգնել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նախապատրաստվելիս: Հոկտեմբերին նախատեսված է անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր միջոցառումը, որին միաժամանակ մասնակցելու են Ֆրանկոֆոնիայի տասնյակ երկրների ներկայացուցիչներ (ՖՄԿ-ն ունի 84 անդամ):
Երևանում սպասվում է 4 հազարից ավելի մարդու ժամանում, որոնց թվում կլինի ավելի քան 600 լրագրող: Նախատեսված է մոտ 50 նախագահի այցելություն մեր երկիր, մինչդեռ մեր հյուրանոցներում այդքան նախագահական համարներ չկան, հետևաբար՝ խնդիր է, թե ինչպես են տեղավորելու բարձրաստիճան հյուրերին: Նախագահների հետ, բնականաբար, մեծաքանակ պատվիրակություններ կժամանեն՝ նախարարներ, պատգամավորներ, գործարարներ, թիկնապահներ: «Սա շատ կարևոր միջոցառում է, պետք է լրջորեն նախապատրաստվել, Հայաստանում երբևէ այդքան նախագահ չի հյուրընկալվել, ամենաշատը 5 նախագահ է եկել, ընդամենը մի Պուտին է գալիս, ամբողջ Երևանը կաթվածահար է լինում, ինչպես պետք է լինի հոկտեմբերին, դժվար է պատկերացնել: Սա շատ կարևոր միջոցառում է»,- ասաց մեր աղբյուրը:
Գագաթնաժողովի հետ կապված մյուս խնդիրն էլ այն է, որ դրա պատրաստությունները սկսել են նախորդ իշխանությունները, և հյուրերի հետ պայմանավորվածություններ կան, որ ձեռք են բերել նախկին պաշտոնյաները, ու հիմա հարց է՝ կմասնակցեն նրանք, թե ոչ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը