Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի Դաշնություն կայցելի ոչ թե օգոստոսի 30-ին, ինչպես նախատեսված էր ավելի վաղ, այլ սեպտեմբերի 1-ին։ Այս մասին հաղորդել է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինին։
Ինչպես հաղորդվում է, նախարար Օրեշկինն Իլհամ Ալիևի այցի մասին հայտարարությունն արել է ռուս-ադրբեջանական գործարար խորհրդի նիստի ընթացքում։ Իլհամ Ալիևի՝ Ռուսաստան այցի հետաձգման պատճառների մասին չի հաղորդվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը