ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հունիսի 18-ին հանդես եկավ ճեպազրույցով՝ ներկայացնելով ԱԳՆ քաղաքական օրակարգը՝ հունիսի ամսվա համար:
Բալայանն ասաց, որ հունիսի 20-21-ը արտգործնախարարն աշխատանքային այց կունենա Բրյուսել՝ Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի նիստին մասնակցելու:
Զոհրաբ Մնացականյանը հունիսի 22-ին Մինսկում կմասնակցի արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
Հունիսի 28-29-ը Գերմանիայի ԱԳ նախարարի հրավերով նրա հայ կոլեգան կայցելի Բեռլին:
Հայաստան են ժամանել ԵԱՀԿ-ում հավատըարմագրված 212 երկրների դեսպաններ:
Հունիսի 27-ին Երևանում կկայան սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստը:
Անդրադառնալով ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ բացահայտումներին և դրա արդյունքում Հայաստանի հեղինակությանը, ԱԳՆ խոսնակն ասաց. «Այն, որ մեղավորները պատիժ են կրում, միմիայն լավ անդրադարձ կարող է ունենալ մեր միջազգային վարկանիշի վրա»:
Տիգրան Բալայանը խոսեց նաև Նախիջևանյան ուղղությամբ իրավիճակի և այլ հարցերի մասին:
Ճեպազրույցը կարող եք դիտել ամբողջությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը