«Տաշիր» ընկերությունների խումբը հայտարարուություն է տարածել, որում ասվում է.
«Մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական կուսակցություն է ստեղծում, չեն համապատասխանում իրականությանը և իրական հիմքեր չունեն:
Պարոն Կարապետյանը Հայաստանում քաղաքական հավակնություններ չունի, նա շարունակում է երկրում բիզնես վարել, ինչպես նաև իրականացնել մի շարք բարեգործական նախագծեր մշակույթի, կրթության, սպորտի և այլ ոլորտներում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը