03 05 2018

Զորակոչը մեկնարկում է

Զորակոչը մեկնարկում է

ՀՀ կառավարությունը մայիսի 3-ի նիստում հայտարարեց ամառային զորակոչ-զորացրում անցկացնելու մասին:

  1. 2018 թվականի մայիս-հուլիս ամիսներին Հայաստանի Հանրա­պետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2018 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2018 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
  2. 2018 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զորացրել օրենքով սահմանված ժամկե­տում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծա­ռա­յու­թյուն անցած զինծառայողներին:
  3. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:
  4. 2018 թվականի ամառային զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծել հանրապետա­կան զորակոչային հանձնաժողով:
  5. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը:

Կառավարությունը գլխավոր դատախազին առաջարկում է շարունակել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:

Նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին հանձնարարվում է հայտարարված զորակոչին զինվորական կոմիսարիատ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների վերաբերյակ տվյալներ ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին,իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչի ենթակա քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

ԿԳ նախարարին հանձնարարվում է զորակոչային ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու նպատակով` փոխադրման, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններն ավարտել՝

  • դպրոցներում, ուսումնարաններում, քոլեջներում` մինչև 2018 թվականի հունիսի 23-ը,
  • բարձրագույն ուսումնական հաստատություններում` մինչև 2018 թվականի հունիսի 1-ը:

 Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը

  • Հենրիկ Կարապետի Մուրադյան -ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ)
  •  Հովհաննես Աստվածատուրի Մինասյան  - ՀՀ զինվորական կոմիսարիատի ավագ բժիշկ, բ/ծ փոխգնդապետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
  • Վահե Կորյունի Հակոբյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
  • Վահան Նաիրիի Մուկուչյան - թերապևտ,
  • Էդուարդ Արմենի Ավագյան - թերապևտ, բ/ծ կապիտան
  • Հայկ Ռաֆայելի Հովսեփյան - սրտաբան, բ/ծ փոխգնդապետ
  • Արշակ Վարդգեսի Ղազարյան - նյարդաբան
  • Մկրտիչ Էդուարդի Դարբինյան - նյարդաբան, բ/ծ մայոր
  • Սահակ Աշոտի Հակոբյան - մաշկաբան
  • Գարիկ Մարատի Սողոմոնյան - վիրաբույժ, բ/ծ մայոր
  • Արամ Աշոտի Միրիջանյան - վիրաբույժ, բ.գ.թ.
  • Սերգեյ Համլետի Սիմոնյան - վնասվածքաբան, բ/ծ մայոր
  • Բագրատ Արտաշեսի Բավեյան - վնասվածքաբան.
  • Գարիկ Սմբատի Սարգսյան - օտոլարինգոլոգ, բ/ծ մայոր
  • Նարինե Լավրենտի Բաղդասարյան - ակնաբույժ, բ/ծ մայոր
  • Եղիշե Ալիկի Բաղդասարյան - ակնաբույժ, բ.գ.թ.
  • Տիգրան Շամշադի Սարգսյան - հոգեբույժ, բ/ծ մայոր
  • Ռուդոլֆ Կնյազի Սարգսյան - հոգեբույժ,
  • Ռաֆիկ Գևորգի Բզանյան - համակարգ. օպերատոր, ավագ սերժանտ /Պ/
  • Անի Սերգեյի Բաբայան - հանձնաժողովի քարտուղար

 Հանրապետական զորակոչային հանձնաժողովի կազմը

 Վ. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար (հանձնաժողովի նախագահ)

 Մ. Հակոբյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 Հ. Մուրադյան - ՀՀ զինվորական կոմիսար

Վ. Գասպարյան - ՀՀ ոստիկանության պետ 

Գ. Կուտոյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն

Ա. Դավթյան - ՀՀ գլխավոր դատախազ

- ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար

Վ. Մարտիրոսյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար

Լ. Ալթունյան - ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար

Է. Նալբանդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար

 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար

 Կ. Նահապետյան - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 Ա. Սարգսյան - ՀՀ զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ