03 05 2018

ԵՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման ժամանակավոր համաձայնագիր կստորագրվի

ԵՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման ժամանակավոր համաձայնագիր կստորագրվի

Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման ժամանակավոր համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել մայիսի 17–ին Աստանայի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնել է Ղազախստանի ազգային տնտեսության նախարար Թիմուր Սուլեյմանովը՝ հանդես գալով կառավարության նիստում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Պետք է նշել, որ Ղազախստանի արտահանման հետաքրքրություն ներկայացնող ապրանքների քանակով Իրանի շուկան ծավալով ավելի քան 8 մլրդ է կազմում։ Այսպիսով, ստանալով արտոնյալ պայմաններ, ղազախական արտադրողները հնարավորություն ունեն ավելացնել արտահանումը ավելի քան 30 անգամ»,–պատմել է նա։

Նրա խոսքով՝ ներկայումս ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ են անցկացվում Հնդկաստանի, Եգիպտոսի, Իսրայելի, Սինգապուրի հետ:

«Բացի այդ, 2018թ. մայիսի 17–ին Աստանայի տնտեսական ֆորումի շրջանակներում նախատեսված է ևս մեկ փաստաթղթի ստորագրում՝ առևտրատնտեսական համաձայնագիր ԵՏՄ–ի ու Չինաստանի միջև»,–ասել է Սուլեյմանովը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ