ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում Հայաստանում ընթացող գործընթացների բոլոր կողմերին խուսափել առճակատումից:
«Եվրոպական միությունը վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի՝ բարգավաճող ու ժողովրդավար հասարակության կառուցմանն ուղղված ջանքերին: Նախկինի պես կարևոր է, որ ներգրավված բոլոր կողմերը՝ այդ թվում նաև օրենքի պահպաններն ու հավաքների և խոսքի ազատության իրենց իրավունքն օգտագործողները, խուսափեն առճակատումից, ցուցաբերեն զսպվածություն ու պատասխանատվություն, ինչպես որ եղել է վերջին օրերի ընթացքում: Եվրոպական միությունը շարունակում է քաջալերել բոլոր կողմերին՝ այդ թվում նաև քաղաքացիական հասարակությանը, Սահմանադրությանը համապատասխան ու բոլոր հայերի շահից բխող նոր կառավարության ժողովրդավարական ձևավորմանն ուղղված համապարփակ երկխոսություն սկսելու հարցում»:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Ազգային ժողովը չընտրեց վարչապետ, ինչի պատճառով բողոքի գործողությունները նոր թափ են ստացել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը