01 05 2018

Հայաստանը վարչապետ կունենա, բայց գուցե ոչ մայիսի 1-ին. ՀՀԿ խմբակցությունը որոշում դեռ չունի

Հայաստանը վարչապետ կունենա, բայց գուցե ոչ մայիսի 1-ին. ՀՀԿ խմբակցությունը որոշում դեռ չունի

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց խմբակցությունը վարչապետի թեկնածուին քվեարկելու հարցում որոշում կկայացնի ԱԺ նիստում հարցի քննարկումից հետո:

Ինչ վերաբերում է ընտրությունները չտապալելու մասին իր՝ ավելի վաղ արած հայտարարութնյանը, հայտարարությանը, ապա դա, ըստ Բաղդասարյանի վերաբերում էր քվորում ապահովելուն:

«Մենք վարչապետ անպայման կունենանք: Եթե ենթադրենք` այսօր չի լինում, 7-օրյա ժամկետում կլինի, երկիրը չի կարելի պարալիզացված պահել»,- ասաց Բաղդասարյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է հաջորդ շաբաթ ՀՀԿ-ն առաջադրի վարչապետի իր թեկնածուին, Բաղդասարյանը պատասխանեց, որ քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի:

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, Ըստ Բաղդասարյանի` դրանք երկիրը հետ կգցեն և կարիքն էլ չկա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ