Ապրիլի 27-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից:
Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 7, մայիսի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 12 հարց:
Խորհրդի որոշմամբ սահմանվել է մայիսի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը