Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե իր դեմ մահափորձ է իրականացվել։ Նա ասել է, թե «որոշ մարդիկ» փորձել են «վերացնել» իրեն։
«Կրակոցներ են եղել, մի քանի մարդ է զոհվել նախագահական նստավայրում»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, թե դեպքը տեղի է ունեցել հակամարտության սկզբում։ Ընդ որում՝ նա չի մանրամասնել, թե կոնկրետ ով է զոհվել իր նշած կրակոցներից։
Նշենք, որ անցյալ տարի Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել էր Զելենսկու նկատմամբ մահափորձ ձեռնարկելու կասկածանքով Ուկրաինայի պետական անվտանգության ծառայության երկու գնդապետների կալանավորման մասին։ Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ նրանք ծրագրել էին մինչ մահափորձն իրականացնելը հետևել Զելենսկուն և այլ բարձրաստիճան պաշտոնյաների։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը