Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է․
«Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները նորից մտել են լարվածության շրջան: Ընդ որում` հրապարակային լարվածության:
Ի՞նչ պիտի անի նման իրադրությունում Հայաստանի ազգային, պետակամետ ղեկավարը: Ճիշտ է, ողջ ուժերը կենտրոնացնի` օգտվելու բացված այս փոքր հնարավորության պատուհանից:
Բայց դրա փոխարեն Հայաստանի դե-ֆակտո կառավարիչը մի շաբաթ է` ԱՄՆ-ում է, մի հատ միջանցքում նկար ունենալու համար: Առանց որևէ իրական օրակարգի:
Հենց ունեցանք ազգային իշխանություն, նորից կլինենք անվտանգ պետություն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը