07 02 2025

Հրազդան գետից փրկարարները դուրս են բերել կնոջ մшրմին

Հրազդան գետից փրկարարները դուրս են բերել կնոջ մшրմին

Այսօր՝ փետրվարի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyаn.com-ը,  ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։

Փրկարարները Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից դուրս են բերել կնոջ մարմինը, շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է կնոջ մահը։

Պարզվել է, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 66-ամյա Աննա Մ.-ն է։

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ