Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը վաղը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։ Ինչպես հաղորդում է Ստամբուլում APA-ի թղթակիցը, այս մասին հայտնում է թուրքական մամուլը։
Ակնկալվում է, որ Թուրքիայի արտգործնախարարն իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ մտքեր կփոխանակի տարածաշրջանային և գլոբալ հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման, Սիրիայում, Գազայում և Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։
Այցի ընթացքում ԱԳ նախարարին կընդունի նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը