15 01 2025

Ժողովրդի մի խոշոր մաս դեռ հավատացած է, որ Սյունիքը պաշտպանված է Իրանի շնորհիվ. Ռոբերտ Մարկարյան

Ժողովրդի մի խոշոր մաս դեռ հավատացած է, որ Սյունիքը պաշտպանված է Իրանի շնորհիվ. Ռոբերտ Մարկարյան

Ամերիկաբնակ քաղաքագետ Ռոբերտ Մարկարյանը գրել է.

«Քանի որ մեր ժողովրդի հիշողությունը կարճ է ու խիստ խաթարված հիշեցնեմ մի փաստ ու եզրակացությունը թողնեմ ձեզ։

44-օրյա պատերազմի շեմին, երբ նիկոլը հաստատ գիտեր մոտալուտ պատերազմի մասին չգիտես ինչու հանկարծ հիշեց Իսրայելում դեսպանատուն բացելու մասին ու անտեսելով Իրանի հորդորները պատերազմից մի քանի շաբաթ առաջ բացեց դեսպանատունն ու միտումնավոր փորձեց փչացնել հայ-իրանական հարաբերությունները։

Հիմա էլ նոր պատերազմի սպառնալիքի ֆոնին ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրում Իրանի գլխավոր հակամարտող կողմի հետ ու պատրաստվում է հաջորդ շաբաթ Իրանի հետ սահմանները բերել ամերիկյան սահմանային խումբ։

Ու դա այն դեպքում երբ ժողովրդի մի խոշոր մաս դեռ հավատացած է, որ Սյունիքը պաշտպանված է Իրանի շնորհիվ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ