06 01 2025

Գերմանիայի ԱԳ նախարարը նախապայման է ներկայացրել Սիրիայի իշխանություններին

Գերմանիայի ԱԳ նախարարը նախապայման է ներկայացրել Սիրիայի իշխանություններին

 

Գերմանիայի ԱԳ  նախարար Անալենա Բաերբոքը Սիրիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ այդ երկրին Գերմանիայի  օգնությունը կախված է  այն բանից, թե ինչպես կհարգվեն կանանց իրավունքները։

«Եթե ապագայում կանայք ապահով չլինեն Սիրիայում, ապա արտերկրից միլիոնավոր լավ կրթված տղամարդիկ և կանայք, երբեք չեն վերադառնա իրենց հայրենիք՝ վերակառուցելու այն», -ասել է Բերբոքը։

Ըստ Die Welt գերմանական պարբերականի, նա պարզ հասկացրել է, որ ԵՄ-ի միջոցներ իսլամիստական կառույցների համար չեն։

Նա ընդդգծել է ֆեմինիստական արտաքին քաղաքականության կարևորությունը։
«Որքան ավելի խիստ են ճնշվում կանանց իրավունքները, այնքան ավելի ավտորիտար և ծայրահեղական է դառնում հասարակությունը որպես ամբողջություն։ Ամեն ոք, ով զրկում է բնակչության կեսին իր իրավունքներից, դժվար թե հարգի էթնիկ և կրոնական խմբերին և երբեք չկարողանա օգտագործել երկրի տնտեսական ներուժը»,-նշել է նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ