03 01 2025

Մոլդովան կարող է արգելել իր երկրում հայկական Flyone Armenia-ի գործունեությունը

Մոլդովան կարող է արգելել իր երկրում հայկական Flyone Armenia-ի գործունեությունը

Մոլդովայի ենթակառուցվածքների նախարարությունը կազմել է այն ավիաընկերությունների ցանկը, որոնց գործունեությունը երկրում կարող է արգելվել։ Ցանկում ներառված են ընկերություններ մի քանի երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, Հայաստանից, Աֆղանստանից, Տանզանիայից և Իրանից, հաղորդում է NewsMaker-ը։

Նախագիծը հանրային քննարկման է ներկայացված մինչեւ հունվարի 9-ը։

Նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մոլդովայի տարածքում շահագործման արգելման ենթակա ավիափոխադրողների ցանկի հաստատման մասին» նախագիծը։ Դրա նպատակն է ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել Եվրամիության չափանիշներին:

Ցանկում ներառված են մի քանի երկրների ավիաընկերություններ, այդ թվում՝ Ռուսաստանից, Հայաստանից, Աֆղանստանից, Ղրղզստանից, Տանզանիայից, Կոնգոյից, Իրանից, Լիբիայից և Սուդանից։ Մասնավորապես, սահմանափակումների կարող է ենթարկվել Flyone Armenia-ն՝ մոլդովական FlyOne ավիաընկերության դուստր ձեռնարկությունը։

Ինչպես պարզաբանվում է նախագծում, այս ցանկում ընդգրկված ավիաընկերություններին կարող են թույլատրել թռիչքներ իրականացնել, եթե նրանք օգտագործեն արգելքի տակ չգտնվող ավիափոխադրողից վարձակալած ինքնաթիռ։ Ընդ որում, պետք է պահպանվեն անվտանգության համապատասխան ստանդարտները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ