Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Իշխանությունը աջակցո՞ւմ է թմրամիջոցների շրջանառությանը՝ հանձինս երբ Արագածոտնի մարզի բարձրաստիճան պաշտոնյայի՝ ՔՊ-ի մոտ է հայտնաբերում թմրամիջոց։
Ինչո՞ւ է իշխանությունը ազատում ոստիկանության Աշտարակի բաժնի պետին, երբ ոստիկանությունը ձերբակալում է մի ՔՊ-ականի, որի մեքենայում հայտնաբերվում է թմրամիջոց։
Սա վառ ապացույցն է այն ամենի, որ իշխանությունը իր դեմքը բացահայտելուց հետո շոուի տարբերակով հեռացնում է ՔՊ-ականին, բայց ոստիկանության պետի հեռացումը չի մեկնաբանվում տրամաբանորեն։ Ինչո՞ւ է հեռացվում ոստիկանապետ, երբ ձերբակալվում է ՔՊ-ական՝ այն էլ շատ վատ արարքի համար։
Սա ցույց է տալիս իշխանության բռնապետական կառավարումը, երբ մի բան իրենց սրտով չէ, պետք է բերել իրենց սրտով մարդկանց, կլինի ոչ կիրթ, ոչ գիտուն, կարևորը ՔՊ լինի։ ՀՀՇ-ն մի հայտնի խոսք ուներ՝ պոլի փետ լինի, ՀՀՇ-ից լինի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը