Գլոբալ խնդիր է աշխատատեղերի որակը՝ ինչպիսի՞ աշխատատեղ ենք մենք ստեղծում: Այս մասին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Ի՞նչ է խոստանում զբաղվածության նոր ռազմավարությունը, ինչպե՞ս է այն պայքարելու գործազրկության դեմ» թեմայով ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը:
«Ունենք աշխատատեղերի քանակ, որոնք չեն համալրվում: Ինչո՞ւ. Երբ մարդը դուրս է գալիս աշխատանքի, 120-150 հազար դրամ պայմանական աշխատավարձ պետք է ստանա՝ աշխատելով 9-6-ը, սկսում է ավելի շատ գումար ծախսել տրանսպորտի, ընդմիջման, տնային հարցերի լուծման, երեխաներին տեղավորելու և այլնի համար»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ նվազագույն աշխատավարձը, որը կմոտիվացնի քաղաքացուն գնալ աշխատանքի՝ 250.000 դրամն է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը