Սուխումում` Աբխազիայի խորհրդարանի շենքի մոտ, կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնում է Sputnik Աբխազիան:
«Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը», - գործակալությանը հայտնել է գլխավոր դատախազի տեղակալ Ռուսլան Տիրկբան:
Աբխազիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ տուժել է 2 պատգամավոր։ Ըստ գործակալության` պատգամավորներ Կան Կվարչիան և Վախթանգի Գոլանզիան տեղափոխվել են հանրապետական հիվանդանոց։ Գոլանզիան մահացել է հիվանդանոցում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը