Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երբ ձեզ ասում են. «Ինչո՞ւ եք դեմ տոտալ հայտարագրմանը, թաքցնելու բան ունե՞ք», առաջարկում եմ այդ հարցին պատասխանելուց առաջ հետևյալ հանգամանքները դիտարկել.
Բանկային հաշիվներին հասանելիությունը ինֆորմացիա է տալիս ոչ միայն ֆինանսական շարժերի մասին, այլ ընդհանրապես ձեր կապերի. ում հետ որտեղ հաց կերաք, կամ ինչ առողջական պրոբլեմ ունեք դուք կամ ձեր հարազատները։ Ինֆորմացիա է տալիս նաև ձեր կարևոր գնումների մասին։
ArMed բժշկական տվյալների բազան։
Տոտալ տեսահսկողության համակարգերը, որի մասին օրենքի ընդունումը, իբր, սառեցրին, բայց իրականում սկսել են իրագործել այլ ճանապարհներով (այս փուլում պետական հաստատությունների շենքերին են տեսախցիկներ դրվելու, որոնք նկարահանելու են շրջակա ամբողջ տարածքը)։
ԱԱԾ-ի պարտադրանքով ինտերնետ պրովայդերների մոտ համացանցային ձեր ակտիվությանը գաղտնահետևող սարքերի տեղադրումը։
Տաքսի ծառայություններից օգտվելիս ձեր ամեն ուղևորության տվյալները փոխանցվում է ՊԵԿ-ին (անցյալ տարվա սեպտեմբերից սկսած)։
Հասարակական տրանսպորտի նոր վճարման համակարգից օգտվելու համար անհրաժեշտ նույնականացումը ինֆորմացիա է տալու ավտոբուսով, մետրոյով և տրոլեյբուսով ձեր բոլոր տեղաշարժերի մասին։
Ավտոբուսներում տեսախցիկները։
... և այլն, և այլն։
Հարգելի ընթերցող, դուք պատրա՞ստ եք ձեր կյանքի մասին այսքան ինֆորմացիա վստահել մի համակարգի, որի ղեկավարը ապօրինաբար ստանում է իր կուսակիցի հեռախոսը քննիչից, կարդում է իր կուսակցի ամբողջ անձնական նամակագրությունը, հետո այդ նամակագրությունը ցույց է տալիս կուսակցության մյուս անդամներին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը