11 12 2024

ՔՊ կուսակցական փրայմրիզում հաղթեց անկուսակցական, նախկինում ԼՀԿ պատգամավոր Սարիկ Մինասյանը

ՔՊ կուսակցական փրայմրիզում հաղթեց անկուսակցական, նախկինում ԼՀԿ պատգամավոր Սարիկ Մինասյանը

Գյումրիի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություններում 253 ձայնով հաղթեց Սարիկ Մինասյանը:

Լևոն Անանյանը հավաքել է 91 ձայն, Դավիթ Առուշանյանը՝ 220, Շավարշ Արամյանը՝ 88, Էմմա Բարսեղյանը՝ 113, Վահագն Մկրտչյանը՝ 118, Կարեն Սարուխանյանը՝ 143 ձայն:

Փրայմերիզը կամ պաշտոնակատարի նախնական ընտրությունը Հայաստանում ըստ էության առաջին անգամ է անցկացվում․ գործընթացը մեկնարկել է դեկտեմբերի 8-ին։

Նշենք, որ  Սարիկ Մինասյանը անկուսակցական է, զբաղեցնում է Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի ստորաբաժանման պետի պաշտոնը, նախկին պատգամավոր է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից, իսկ ավելի վաղ աշխատել է Գյումրիի քաղաքապետարանում։

Հիշեցնենք, որ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ամենաշատ քվեն ստացած թեկնածուին կնշանակի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Դրա համար, սակայն, դեռ օրենք պիտի փոխվի, որը նրան այդ լիազորությունը կտա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ