04 12 2024

Հայաստանը նկատմամբ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանը նկատմամբ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

 

Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բոլոր պարտավորությունները մնում են անփոփոխ։ Այս մասին «Սպուտնիկ» գործակալության հայկական ծառայության մուլտիմեդիա հարթակում կայացած տեսակամուրջի ժամանակ ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և կառույցի միջև հարաբերությունների վերջերս հաստատված ձևաչափն առաջին հերթին Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության որոշումն է։ Ինչպես հայտնի է, Երևանը հայտարարել է կառույցին անդամակցությունը սառեցնելու մասին, բայց միևնույն ժամանակ չի առարկում վերջնական փաստաթղթերի ընդունմանը։

Պատասխանելով «Սպուտնիկ» գործակալության հայկական ծառայության հարցին՝ գլխավոր քարտուղարը նշել է, որ Երևանի չմասնակցելը հարցերի քննարկմանը չի ազդում կառույցի արդյունավետության վրա։

«Այնուամենայնիվ, մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը մեր դաշնակիցն է, և Հայաստանի նկատմամբ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են:  Նա ցանկացած պահի կարող է վերադառնալ կազմակերպությունում լայնամասշտաբ մասնակցության, առարկություններ չկան»,- հավելել է Տասմագամբետովը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ