Հալեպում բախումների սաստկացումից հետո, երբ քաղաքն անցավ ընդդիմության վերահսկողության տակ, համայնքում նկատելի դարձավ, որ նախքան բախումները կսկսվեին, ՀՀ Մարդասիրական խումբը մեկնել է Հալեպից, մեկնել է նաև Հալեպի ՀՀ գլխավոր հյուպատոսը։
«Գանձասար»-ի փոխանցմամբ, համայնքի պատասխանատու մարմինները տեղյակ չէին նրանց մեկնումի մասին, ինչը մտահոգություն է առաջացրել համայնքի զավակների և պատասխանատուների մոտ։
«Մամուլում մեր կողմից հնչեցրած մտահոգություններից հետո՝ ՀՀ Հալեպի գլխավոր հյուպատոսը կապ հաստատեց համայնքի պատասխաբատուների հետ և տեղեկացրեց՝ նախքան բախումներն արդեն իսկ մեկնել էր Դամասկոս՝ իր հավատարմագրերը հանձնելու, ինչից հետո դեպի Հալեպ ճանապարհը փակվել է, և գլխավոր հյուպատոսն իր աշխատանքը շարունակում է Դամասկոսից։
Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը սիրիական տագնապի ամենից բուռն տարիներին անգամ սերտ գործակցություն է ունեցել Հալեպի հայ համայնքի հետ։ Այս ծանր հանգրվանում ևս, ինչպես նախորդ տարիներին, Հալեպի հայ համայնքը ՀՀ Գլխավոր Հյուպատոսության հետ գործակցաբար կարևոր աշխատանք ունի՝ հասնելու համայնքի կարիքներին և նպաստելու նրա անվտանգությանն ու գոյատևմանը»,-գրում է աղբյուրը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը