30 11 2024

Գրոհայիները գրավել են արևմտյան Հալեպի 40 տոկոսը

Գրոհայիները գրավել են արևմտյան Հալեպի 40 տոկոսը

«Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի գլխավորած ահաբեկչական խմբավորումները, ենթադրաբար, կարողացել են վերահսկողություն հաստատել Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Հալեպի արևմտյան թաղամասերի ավելի քան 40 տոկոսի վրա։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Al Mayadeen հեռուստաալիքին։

«Զինված խմբավորումները վերահսկում են Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքի արևմտյան թաղամասերի ավելի քան 40%-ը»,-նշել է աղբյուրը։

Նախօրեին «Ալ-Վաթան»-ը տեսանյութ էր հրապարակել, որտեղ սիրիացի զինվորականը հայտարարել է՝ սիրիական բանակը շարունակում է մնալ Հալեպի արևմտյան հատվածում, և ահաբեկիչների առանձին խմբեր ներթափանցել են մի շարք թաղամասեր։

Ավելի վաղ սոցցանցերում հաղորդագրություններ էին հայտնվել Հալեպի որոշ շրջաններից սիրիական բանակի նահանջի ևքաղաք ահաբեկիչների մուտքի մասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ