28 11 2024

Կառավարական առանձնատներից՝ ՍԱՏՄ

Կառավարական առանձնատներից՝ ՍԱՏՄ

News.am-ի տեղեկություններով՝  օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կառավարությանն առնթեր սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ նշանակված Տիգրան Պետրոսյանը Փաշինյանի մերձավոր շրջապատից է:

Նախքան այս պաշտոնին նշանակվելը Պետրոսյանը հանդիսացել է ՀՀ վարչապետի աշխատակազմին ամրացված շենքերի և այլ գույքի սպասարկումն իրականացնող «Սպասարկում» ՊՈԱԿ-ի տնօրենը:  Իսկ 2020 - 2021թթ. եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի (ներկայում՝ «Կառավարական առանձնատների տնտեսություն») տնօրենի տեղակալը:

Մասնագիտությամբ տնտեսագետ և աշխարհագրագետ Տիգրան Պետրոսյանն իր կարիերան սկսել է Ազգային անվտանգության ծառայությունից, իսկ նախքան կառավարական ամառանոցները ղեկավարելը, հանիդիսացել է միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «Էյր լոգիստիկ կարգո» ՍՊԸ-ի տնօրենը:

ՍԱՏՄ մեր աղբյուրի խոսքով՝ Տեսչական մարմնում տարակուսած են, թե ինչպես պետք է կառավարական ամառանոցներից «եկածը» համակարգի տասնյակից ավելի պատասխանատու ոլորտներ, իրականացնի սահմանային պետական վերահսկողության բաժինների աշխատանքների համակարգումը և կազմակերպումը, սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, անասնաբուժական և բուսասանիտարական ենթահսկման ապրանքների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման կառավարումը, մարզային կենտրոնների, բյուջետային գործընթացի պատասխանատուների վերահսկումը և այլ առանցքային գործառույթներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ