Շատերի նման շարունակում եմ ապշել գործող վարչաոհմակի շարունակվող ցինիզմի, կարմիր գծերի տրորման և հավաքական բարոյականն անհատական անբարոյականի վերածելու վրա։
Շատերի նման զարմանում եմ հասարակության անտարբերության, դեմքին ճպցրած լորձն անձրևի անվան տակ հանդուրժելու և անհատակսն անբարոյականը որպես հավաքական նոր «բարոյական» ընդունելու պասիվ համաձայնության վրա։
Ախր ո՞նց, ախր խի՞, ախր ինչպե՞ս։ Չէ՞ որ մենք թասիբով ազգ ենք։ Չէ՞ որ մենք նամուսով ժողովուրդ ենք։ Չէ՞ որ … (լրացրեք ըստ ձեր ճաշակի՝ չմոռանալով, սակայն, որ «թասիբն» ու «նամուսը» արաբա-պարսկական ծագում ունեցող բառեր են)։
Ստեղծված իրավիճակը բացատրելու տարբեր վարկածներ են առաջարկվել, տարբեր փորձեր են արվել։ Եվ այդ «ախր»-ների և «չէ որ»-ների շուրջ երկար մտորելուց հետո մի բացատրություն էլ ես եմ ցանկանում ձեզ ներկայացնել՝ դիմելով աշխարհահռչակ մի դանիացու օգնությանը։
Այդ մարդը Հանս Քրիստիան Անդերսենն է, իսկ վկայակոչվելիք ստեղծագործությունը ոչ «Անճոռնի ճուտիկն» է, ոչ «Անագե տոկուն զինվորիկը», ոչ էլ «Ձյունե թագուհին», որոնք կարող են որոշակի զուգահեռներ ունենալ Հայաստանում ստեղծված իրավիճակի որոշ էլեմենտների հետ։
Կարծում եմ, որ ներկայիս աղետի նկատմամբ հանրային «հանդուրժողականությունը» բացատրելու և այն փոխելու համար կարիք կա վերաիմաստավորելու հանճարեղ դանիացու մեկ այլ հեքիաթ՝ «Թագավորի նոր զգեստը», որի «թագավորը մերկ է» վերջաբանը թևավոր խոսք է դարձել և այս կամ այն առիթով պարբերաբար օգտագործվում է նաև Նիկոլի հասցեին։
Ու հենց այս առնչությամբ է, որ երեք թարմ դիտարկում եմ ցանկանում անել։
Որքան էլ որ տհաճ է, բայց սա է, կարծես թե, պահանջում 21-րդ դարի կոմունիկացիոն և քարոզչական պայքարը։
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՏԿՀ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը