Մեր ժողովրդի մոտ կա թյուր ընկալում, որ Փաշինյանի այդքան զիջումներից հետո կունանք խաղաղություն, ուզում եմ, որ մեր հայրենակիցները հասկական, որ այդպիսի բան չի կարող լինել, դա սուտ է և հույս ունենալ, որ Ադրբեջանն ու Թուրքիան մի օր մեզ հանգիստ կթողնեն, դա չի լինելու։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Նրանք, ի դեմս այ իշխանության, ունեն այստեղ իրենց ներկայացուցիչները, նրանց նպատակը հայկականության և Հայաստանի որպես սուբյեկտ զրոյացումն է, սրա դիմաց նրանք երբեք կանգ չեն առնելու։ Այս իշխանությանը պահելու համար Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստ են շատ ու շատ բաների, եթե պետք լինի գերիներ կվերադարձնեն, պետք լինի խաղաղություն վերնագրով թուղթ կստորագրեն, որն իրականում խաղաղության հետ կապ չի ունենա, այն հույսով, որ Փաշինյանն այստեղ այդ թուղթը կթափահարի»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը