14 10 2024

Մենք այս նախագիծն իրականացնում ենք Ադրբեջանի հետ. Ուրալօղլուն՝ Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա կապի մասին

Մենք այս նախագիծն իրականացնում ենք Ադրբեջանի հետ. Ուրալօղլուն՝ Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա կապի մասին

«Ադրբեջանի արևելյան շրջաններից դեպի Նախիջևան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի տարածքով»,-այդ մասին թուրքական Kanal7-ի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Նա հիշեցրել է, որ իրանով անցնելու դեպքում երթուղու երկարությունը 61 կմ կլինի, իսկ երկրորդի դեպքում՝ մոտ 43 կիլոմետր։

Ուրալօղլուի խոսքվ՝ նկախ երթուղու վերջնական որոշումից, ըստ թուրք նախարարի, միևնույնն է տրանսպորտային և լոգիստիկ հաղորդակցությունները կստեղծվեն։
«Այսպես թե այնպես, մենք այս նախագիծն իրականացնում ենք Ադրբեջանի հետ միասին։ Որոշակի խնդիրներ կան, բայց դրանք կարող են լուծվել առաջիկայում։ Ժամանակի հարց է»,- ասել է Ուրալօղլուն։

Նա հայտարարել է, որ որևէ երկիր չպետք է դեմ լինի իր տարածքը Պեկինը Լոնդոնին կապող միջազգային տրանսպորտային զարկերակի վերածելուն, դրան ընդդիմանալը համարելով անխոհեմ քայլ։

Ուրալօղլուն հայտնել է,որ Թուրքիան ուղղակիորեն չի մասնակցում Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների վերականգնման բանակցություններին, սակայն մշտական կապի և համակարգման մեջ է Բաքվի հետ։

Անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հարցում Իրանի բացասական դիրքորոշմանը՝ Ուրալօղլուն ասել է. «Իրանի կողմից այս հարցի մերժման պատճառը հնարավոր է բացառապես իրանական տարածքով միջանցք ստեղծելու Թեհրանի ցանկության մասին է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ