04 10 2024

Եթե անհրաժեշտ լինի, Իրանը նորից կհարվածի Իսրայելի ռեժիմին. մեր գործողությունն օրինական էր. այաթոլլահ Ալի Խամենեի

Եթե անհրաժեշտ լինի, Իրանը նորից կհարվածի Իսրայելի ռեժիմին. մեր գործողությունն օրինական էր. այաթոլլահ Ալի Խամենեի

 

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին 5 տարվա մեջ առաջին անգամ քարոզ է կարդացել Թեհրանում։

Ելույթին կհաջորդի «Հզբոլլահի»՝ օրերս սպանված առաջնորդ Հասան Նասրալլայի հիշատակի արարողությունը։

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանի հրթիռային հարձակումն Իսրայելի վրա օրինական էր։

«Հզբոլլահի» պարտականությունը Գազայի հատվածի պաշտպանությունն է՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։

Գերագույն առաջնորդը դիմել է Հզբոլլահին և Համասին՝ կոչ անելով նրանց շարունակել պայքարը և չհուսահատվել։

Նա նշել է. «Մեր զինված ուժերի կողմից ձեռնարկված գործողությունները միայն աննշան էին Իսրայելի ռեժիմի կատարած հանցագործությունների համեմատ»:

Ալի Խամենեին հավելել է. «Եթե անհրաժեշտ լինի, մենք ապագայում նորից կհարվածենք Իսրայելի ռեժիմին»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ