27 09 2024

Ատելի ղեկավարները վաղ թե ուշ շատ անփառունակ են հեռանում․ Անժելա Էլիբեգովա

Ատելի ղեկավարները վաղ թե ուշ շատ անփառունակ են հեռանում․ Անժելա Էլիբեգովա

Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․

նիկոլ, գիտես, ընկերդ հաճախ ա սիրում հիշել, ոնց իրեն շանս տվեցիր պատերազմ սկսել։
Որ իշխանության գալուց հետո անմիջապես տվեցիր հողերը հանձնելու խոստումներ, հետո իրար հակասող ու անտրամաբանական գործողություններով տապալեցիր բանակցությունները ու ամենամեծ նվերը արեցիր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, ասելով մի բան, ինչից սկսվեց պատերազմի հետհաշվարկը։
Այդ ամբողջ հետհաշվարկի ընթացքում ինքը ինժիներական աշխատանքներ էր անում առաջնագծում, իսկ հայկական զորքին հրահանգել էին կրակ չբացել։
Ինքը զորք էր կուտակում, իսկ Արցախի ամենակարևոր հատվածներում փորձառու հրամանատարներին արագ փոխում էին տեղանքին անծանոթ ու մարտական հաջողություններ չունեցողներով։
Քեզ զեկուցում էին գալիք պատերազմի մասին, իսկ զորքի ծավալման ու «համար 1-ի» հրաման չէր տրվում։
Կառավարությունները ավելի փոքր բաների համար են հրաժարական տվել։ Բայց դա քաղաքական հասունություն, պետության հանդեպ պատասխանատվություն ու պետական մտածողություն ունեցողները։ Քեզ դա չի վերաբերվում։
Դու շարունակում ես սիրել իշխանությունը ու ատել ժողովրդին։ Դա փոխադարձ ա։ Իսկ ատելի ղեկավարները վաղ թե ուշ շատ անփառունակ են հեռանում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ