Այն, ինչ նախատեսել էինք անել, արեցինք դա, այսինքն խանգարեցինք տվյալ ժամին իրենց գալը Եռաբլուր: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց զոհված զինծառայողի ծնող Վիգեն Ազատյանը:
«Քանի՞ կոպեկ արժի վախեցած գալը, սպասում է, որ ծնողները գնան, որ գա Եռաբլուր: մենք չենք գնալու»,-ասաց նա:
Հարցին՝ կլինե՞ն բախումներ, եթե վարչապետը գա, նա պատասխանեց. «Թող իրենք մտածեն, մենք սովոր ենք արդեն: 4 տարի նկար պաչողի համար բախումը էակա՞ն է»:
Խոսելով օրվա խորհրդի մասին, Ազատյանն ասաց. «Տղաների տոնն է, գալիս շնորհավորում ենք, գնում ենք, ուրիշ տեղ չկա շնորհավորելու:
Այսօր մեր երկիրը նորմալ ղեկավարի կարիք ունի, որ վերադարձնի հայի պատիվը, արժանապատվությունը և մնացածը, որ կորցրել ենք: Նա Արցախը հանձնել է հայրենասիրությունից դրդվա՞ծ: Եթե ինքը հայրենասեր է, ուրեմն ոչ մի նորմալ հայ հայրենասեր չի: Երբևէ Հայաստանը չի ունեցել այդպիսի վախկոտ, թրքասեր ղեկավար, ոնց որ ինքն է»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը