10 09 2024

Անպտուղ համառությամբ ո՛չ ժողովրդավարական բաստիոն կարելի է կառուցել, ոչ էլ՝ ներդաշնակ հասարակություն․ Գալստյան



 

Բրյուսովում 1.5 տարում աշխատանքից ազատվել է շուրջ 50 դասախոս. համալսարանի աշխատակիցների 20 տոկոսն է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Բրյուսովից հետ չեն մնում ԵՊՀ միջազգային հարաբերությունների և ժուռնալիստիկայի ֆակուլտետները: Միայն քաղաքագիտության ամբիոնից 4 դասախոս ազատվել է: 

Անցանկալիներից ազատվելու համար կրթական ծրագիր  ու ամբիոն է փակվում՝ առանց մոնիթորինգ իրականացնելու։ Շինծու գործեր են հարուցում, կալանքի տանում, միայն նրա համար, որ տվյալ դասախոսը քաղաքական հայացքներ ունի և վտանգ է ներկայացնում գործող իշխանության համար»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ