Ներկայումս շատ ինտենսիվ աշխատանքներ են կատարվում Կիրանցի նորակառույց դպրոցում, որպեսզի հասցնեն սեպտեմբերի 1-ին բացել այն։
«Համոզված ենք, որ Փաշինյանը սեպտեմբերի մեկին Կիրանցում է լինելու։ Դե, գիտեք, նկարվելու տեղ է, որպեսզի նորակառույց շենքի բացման արարողությանը մասնակցի, քարոզչություն անեն, իբր տոնական մթնոլորտ ցուցադրեն», - «Փաստինֆո» -ի հետ զրույցում ասել է Կիրանց գյուղի բնակիչ Անդրանիկ Նազարյանը։
Ինչ վերաբերում է իրական տրամադրություններին, ապա, Անդրանիկ Նազարյանի տեղեկություններով, բնակիչների մի մասն իր երեխաներին տեղափոխել է հարևան գյուղերի դպրոց, իսկ թե քանի՞ ծնող կտանի երեխային այդ շենք, պարզ կլինի սեպտեմբերին։
Կիրանցի նոր դպրոցը, հիշեցնենք, ընդամենը 40 մետր հեռավորության վրա է գտնվում թշնամուց։ Կիրանցում չեն հավատում Փաշինյանի խոստմանը, թե եթե հարկ լինի, մեկ այլ նոր դպրոց կկառուցեն։
«Բայց ե՞րբ է Փաշինյանը որևէ խոստում կատարել, որ»,- այս առնչությամբ ասել է Կիրանցի բնակիչը։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը