Ադրբեջանը հերթական անգամ նախապայման է առաջ քաշել՝ պնդելով, թե «խաղաղության» գործընթացի խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությունն է, ուստի այն պետք է փոխվի։ Այս անգամ ադրբեջանական կողմը պնդել է, թե ՀՀ սահմանադրությունում «տարածքային պահանջներ կան»՝ ուղղված ոչ միայն Ադրբեջանին, այլև Թուրքիային։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Անկարայում՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ։
«Չնայած նրան, որ բանակցային գործընթացում դրական տեղաշարժ կա, և խաղաղության համաձայնագրի զգալի մասը համաձայնեցված է, «տարածքային պահանջներն» Ադրբեջանի նկատմամբ դեռ պահպանվում են Հայաաստանի սահմանդրությունում և այլ իրավական ակտերում։ Գաղտնիք չէ, որ Հայաստանը «տարածքային պահանջներ ունի» նաև Թուրքիայի նկատմամբ։ Այժմ խաղաղության համաձայնագիրը ավարտին հասցնելու հիմնական խոչընդոտն են հանդիսանում «տարածքային պահանջները» մեր երկրների նկատմամբ, որոնք ձևակերպված են Հայաստանի սահմանադրությունում»,- Ֆիդանի հետ հանդիպմանն ասել է Բայրամովը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը