21 08 2024

ՀՀ ԱԳՆ արձագանքը Երևանի կողմից իր ռազմավարական սխալների մեղքը ՌԴ վրա գցելու հերթական օրինակն է. Մարիա Զախարովա

ՀՀ ԱԳՆ արձագանքը Երևանի կողմից իր ռազմավարական սխալների մեղքը ՌԴ վրա գցելու հերթական օրինակն է. Մարիա Զախարովա

Լավրովի հայտարարությանը ՀՀ ԱԳՆ արձագանքը Երևանի կողմից իր ռազմավարական սխալների մեղքը ՌԴ վրա գցելու հերթական օրինակն է։ Երևանի քաղաքականությունն այնպիսին է, որ պետք է գտնել մեղավորների, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԱԳՆ-ի խոսնակն արձագանքել էր ՌԴ ԱԳ նախարարի այն հայտարարությանը, ըստ որի՝ հենց Հայաստանն է սաբոտաժի ենթարկում Սյունիքի մարզով կոմունիկացիաների ապաշրջափակման պայմանավորվածությունը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ