06 08 2024

Երևանի բնակիչների կարծիքով՝ քաղաքապետարանում ու թաղապետարաններում կոռուպցիան մեծ է․ հարցում

Երևանի բնակիչների կարծիքով՝ քաղաքապետարանում ու թաղապետարաններում կոռուպցիան մեծ է․ հարցում

«Ինչպե՞ս եք գնահատում քաղաքապետարանի/վարչական շրջանների գործառույթների շրջանակում կոռուպցիոն ռիսկերի/դրսևորումների մակարդակը». այս հարցն են տվել մայրաքաղաքի բնակիչներին։

Պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ․

  • Միանշանակ բարձր – 27,3 %
  • Ավելի շուտ բարձր  - 19,8 %
  • Ավելի շուտ ցածր  - 17,0 %
  • Միանշանակ ցածր  - 13,1 %
  • Դժվարանում եմ պատասխանել – 22,8 %

Հարցումն իրականացրել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն, հուլիսի 30-ից օգոստոսի -2-ն ընկած ժամանակահատվածում։

«Ասեք, Չասեք...» խորագրով հարցման արդյունքները ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց մամուլի ասուլիսում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ