02 08 2024

Երկար սպասված քայլ. ԱՄՆ-ն՝ «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահների դուրսբերման մասին

Երկար սպասված քայլ. ԱՄՆ-ն՝ «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահների դուրսբերման մասին

ԱՄՆ Պետդեպարտամենտը Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերումն անվանել է երկար սպասված քայլ։

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը նշել է, որ իրենք մեկնաբանել են այս հարցը մեկ տարի առաջ՝ պատասխանելով Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ վարչության սահմանապահների դուրսբերման գործընթացը գնահատելու խնդրանքին։

«Իհարկե, դա այն ժամանակ իրադարձությունների մտահոգիչ զարգացում էր։ Այս զարգացման մասին այլ մանրամասներ չունեմ: Բայց դա, անկասկած, ողջունելի քայլ կլինի ճիշտ ուղղությամբ»,- ասել է Պատելը:

Հիշեցնենք. Ռուս սահմանապահները պաշտոնապես հեռացան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հուլիսի 31-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ