Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) անդամ երկրների նախարարների խորհրդի շրջանակում Լաոսի մայրաքաղաք Վիենտյանում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի հանդիպումը։
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, Լավրովն ու Ֆիդանը քննարկել են երկկողմ հարաբերությունների վիճակը, տնտեսական մի շարք հարցեր և համագործակցությունն էներգետիկայի ոլորտում։ Մտքեր են փոխանակվել նաև Ուկրաինայի հակամարտության, Գազայի հատվածում իրադարձությունների զարգացման, Սիրիայում իրավիճակի և տարածաշրջանային օրակարգի այլ հարցերի շուրջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը