12 07 2024

Սա կլինի ուղերձ Փաշինյանի բոլոր երկրպագուներին. Լրագրող



Լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանն ու Անի Գևորգյանը դատարանում հաղթել են ՔՊ աջակիցներին, ովքեր լրագրողների հասցեին վիրավորանքներ էին հնչեցրել 2023 թվականի հուլիսի 25-ի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանին «անցանկալի» հարցեր տալու համար:

Լրագրողները հանդես են եկել մամուլի ասուլիսով՝ ներկայացնելով դատական պրոցեսների ընթացքն ու առաջացած խնդիրները:

«Դիանա Մարտիրոսյանն առհասարակ հայտարարել էր, որ չի մասնակցելու դատական նիստերին, իսկ Խաժակ Թանանյանի հետ կապված զավեշտալի իրավիճակներ էին: Մենք Երևանից գնում-հասնում էինք Տավուշի մարզ ու դատական նիստից մեկ կամ կես ժամ առաջ դատավորին բացարկի միջնորդություն էր հայտնում»,- ասաց լրագրող Հռիփսիմե Ջեբեջյան:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ