Սա իմ առաջին այցն է Թբիլիսի ՀՀ-ի ու Վրաստանի միջև ռազմավարական գործըներության հաստատումից հետո: Այս մասին Թբիլիսիում ՀՀ-ի ու Վրաստանի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Այս գործընկերության հաստատումից հետո մեր հարաբերությունները լցվել են նոր տարրերով, նոր բաղադրիչներով: Մեր հարաբերությունները սրընթաց զարգացում են ապրում, ունենք հարուստ օրակարգ: Բարձր մակարդակի երկխոսությունից բացի ՀՀ-ն ու Վրաստանն արդյունավետ համագործակցություն են ծավալում բոլոր բնագավառներում՝ տնտեսությունից մինչև անվտանգություն, կրթությունից մինչև զբոսաշրջություն»,- ասաց նա:
Միրզոյանի խոսքով՝ ՀՀ-ի ու Վրաստանի միջև փոխադարձ առևտրում կա նշանակալի առաջընթաց:
«ՀՀ-ն ու Վրաստանն ամենաբարձր մակարդակով արձանագրել են, որ փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Կարևոր ենք համարում, որ մեր երկրների միջև ձևավորվել է հստակ փոխըմբռնում բարեկամական, ընկերական մթնոլորում շարունակել ու ըստ հնարավորության ավարտին հասցնել սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացը: Այս աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային երբեմն սրընթաց զարգացումների համատեքստում կաևոր է մեր փոխգործակցությունը»,- նշեց Միրզոյանը:
Արտգործնախարարն ավելացրեց, որ անդրադարձել նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին:
«Անդրադարձել ենք այն զարգացուներին, որոնց առնչվում են Հայաստանն ու Վրաստանը: Տեսաք, թե Հայաստանում ինչ ոգևորությամբ ընդունեցին Վրաստանի՝ ԵՄ-ի թեկնածության կարգավիճակ ստանալու լուրը, սա շատ կարևոր նշանակություն ունի ոչ միայն Հայաստան-Վրաստան հարաբերությունների, այլև տարածաշրջանային զարգացումների համատեքստում: Հայաստանը ևս ԵՄ-ի հետ ունի բովանդակային նոր գործընկերություն, նոր օրակարգ ու մենք միասին բացահայտում ենք ԵՄ-ի նոր հորիզոնները»,- ասաց Արարատ Միրզոյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը