Վաշինգտոնը շարունակում է աշխատել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հույս ուներ նոր բան լսել խաղաղության գործընթացից։
«Վաշինգտոնը շարունակում է աջակցել Երևանի և Բաքվի միջև փոխգործակցությանն, ինչպես նաև փորձում է լուծել այդ վեճը»,- ասել է Միլլերը։
Հունիսի 20-ին Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ։ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է անհապաղ համաձայնագրի կնքման կարևորությունը՝ վերահաստատելով այդ ուղղությամբ ԱՄՆ աջակցությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը