17 06 2024

Հսկայական դիրքեր են հիմա հանձնվում Ադրբեջանին․ Բագրատ Սրբազան

Հսկայական դիրքեր են հիմա հանձնվում Ադրբեջանին․ Բագրատ Սրբազան

Հսկայական դիրքեր են հիմա հանձնվում Ադրբեջանին:

Այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարել է Բագրատ Սրբազանը։

«Հսկայական դիրքեր են հիմա հանձնվում Ադրբեջանին։ Այս աղետը շարունակվելու է, հայրենիք հանձնելու գործընթացը չի կանգնելու»,- ասեց Սրբազանը։

 

«Մեր շարժումը կանգ չի առել և կանգ չի առնելու։ Այս օրերին հանդիպել ենք տարբեր քաղաքական միավորների հետ, շարունակելու ենք հանդիպել։ Առաջիկա օրերին ծրագրում եմ գնալ շրջաններ, նաև այն վայրերը, որտեղ ծառայել եմ։ Օրերս մեր լրագրողներից մեկը շատ դիպուկ ասեց, որ մեր պայքարը չպետք է սահմանափակվի մայրաքաղաքի փոքր կենտրոնով, այլ պետք է ծավալվի ողջ Հանրապետությունով»,- հայտարարեց Սրբազանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ