ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, Գյումրիում «Ազնավուր» հիմնադրամի և ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ կազմակերպված համերգին Տավուշի թեմի «ՏաԼույս» երգչախմբի չմասնակցելուն։
Նրա խոսքով՝ համերգին չներկայանալու որոշումը եղել է երգչախմբինը, և նրանք էլ կրում են իրենց որոշումների պատասխանատվությունը։
«Կարծում եմ՝ պրոցեսի քաղաքականացումը բլորովին այլ կողմից է փորձ արվել անել, ցավում եմ, որ երեխաներին այդ պրոցեսում դարձրեցին քաղաքական գործիք, ինչն անընդունելի է»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ պայման է դրվել, որ ժամը 13.00-ին սկսվի համերգը, մինչդեռ այն պետք է սկսվեր 14.00-ին, և տեխնիկապես հնարավոր չի եղել իրենց ելույթ ունենալն այդ ժամին, Անդրեասյանն ասաց. «Այս մասով այլ ասելիք չունեմ: Խնդրում եմ՝ ծանոթացեք փոխնախարար պարոն Դանիելյանի պարզաբանումներին»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը